Մինչև 2021 թ. ավարտը կբարելավվի իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց իրավունքների իրացումը և պաշտպանությունը. Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կառավարող ուժը հանձնառություն է վերցրել մինչև 2021 թվականի ավարտը օրենսդրորեն կամ այլ միջոցներով բարելավելու իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց իրավունքների իրացումը և պաշտպանությունը։

Հենց այս հարցը ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված միջոցառումներն ենք քննարկել փետրվարի 28-ին և 29-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից կազմակերպված Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Կառավարության գործողությունների ծրագրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության աշխատանքային հանդիպման շրջանակներում»։