Ճապոնիայի 3 քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր կբացվեն

2022 սեպտեմբեի 27-29-ը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվել էինք աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Ստորև՝ արդյունքը.

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ»,- գրել է Հակոբ Արշակյանը: