Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի չեզոք գոտու հատվածում խախտում է կատարել. Շտաբ

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

«Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր»,-նշվում է տարածած հաղորդագրության մեջ։