ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։
«Հարգելի քաղաքացինե՛ր,
Նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործված թղթային մեծաքանակ նյութերը` պաստառները, թռուցիկները աղբ չեն և ենթակա են վերամշակման: Ուստի, բնապահպանության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ընտրություններից հետո ձեռնամուխ լինել վերոնշյալ նյութերի հավաքագրմանը` հետագայում վերամշակման ուղարկելու նպատակով:
Տեղական ինքնակառավարման մարմիններին և շահագրգիռ այլ անձանց նույնպես առաջարկում ենք միանալ նախաձեռնությանը։
Հավաքագրված նյութերը մինչև ս.թ.դեկտեմբերի 15-ը կարող եք հանձնել բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող, ձեզ համար առավել նախընտրելի կառույցին:
Հասցեները ներկայացվում են ստորև`
1. Բնապահպանության նախարարության անտառային կոմիտե
Հասցե. ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենակյան 129
2. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46
3. «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ
Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 34
4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե` ք.Երևան Բուզանդի 1/3
5. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Հասցե` ք.Երևան, Նորք Մարաշ Արմենակյան 129
6. «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ
/«Զվարթնոց-2» օդանավակայան/
7. «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե` ք.Երևան. Բաղրամյան 3
8. «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Հասցե. Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ,Ստեփանյան 42/27
9. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ
Հասցե` Գեղարքունիքի մարզ,ք.Սևան, Նաիրյան 178
10. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ
Հասցե` Տավուշի մարզ,ք.Դիլիջան,Թբիլիսյան 2
11. «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ
Հասցե` Շիրակի մարզ, գ. Բերդաշեն
12. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ
Հասցե` Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ
13. «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ