Մարտունու մարզադպրոցի սանը Հունաստանում կայացած բռնցքամարտի առաջնամարտում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Հունաստանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությանը Մարտունու մարզադպրոցի սան Լիլիթ Ասատրյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: