Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացվի ականների, ռումբերի և հրթիռների վնասազերծում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․

Այսօր, ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Սակրավորներն են աշխատում։Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն։