Չարենցավանում իր տանը հայտնաբերել են համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված թաղամասի 4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ