Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են․ «Արցախգազ» ՓԲ

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել։

««Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրության մեջ։