Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել. Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր

Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր Արմեն Գասպարյանը մանրամասներ է հաղորդել  գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց:

«Քննությունը կպարզի պատճառները: Այստեղ շինարարական աշխատաքներ է կատարել  «Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդելու ժամանակ պայթյուն է եղել»,- ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով` պայթյունի հետևանքով մահացել են մասնաճյուղի տնօրենը և Արեն Առաքելյանը, ով զոդման աշխատաքների կատարման ձեռնարկության տնօրենն էր:

«Վիրավորված չորս անձինքն տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը միջին ծանրության է»,- ասաց Գասպարյանը: