«Հյուսիս-հարավ» ծրագրում աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

«Հյուսիս-հարավ» ծրագրում աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը
«Հյուսիս-հարավ» ծրագրում աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

«Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:

Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով:

«Կորսան–Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)     

N       Կազմակերպություն անվանումը  Պայմանագրի համարը և ամսաթիվը   Պարտքի չափը

1        «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ   N1-01.04.2017, 01.09.2013     574 491 741

2        «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ    31.03.2016  253 504 102

3        «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ      11.05.2016, 03.06.2016, 27.07.2017 233 815 923

4        «Սուարդի» ԲԸ Հ/Մ       N1-10.07.2017, N1-01.12.2017        219 559 596

5        «Միրադա» ՍՊԸ N1-10.11.2016, N1.1-01.03.2017     192 064 443

6        «Կամուրջշին» ՓԲԸ      N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014          131 325 161

7        «Բետոնիկա» ՍՊԸ        11.02.2013  115 501 315

8        «Շին Թրեյդ» ՍՊԸ         13.07.2018  98 612 371

9        «Ապառաժ» ՍՊԸ 15.06.2015  81 160 038

10      «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ     N1-23.11.2016, N1-29.08.2018        60 132 468

11      «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ          11.02.2013  50 613 970

12      «Աննա Ավետիսյան» ԱՁ       31.12.2018  31 167 910

13      «Ռաֆայել» ՍՊԸ 01.03.2014  29 053 320

14      «Կամա» ՍՊԸ      N1-04.05.2018     26 127 500

15      «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ       22.09.2014  22 412 903

16      «Ժակշին» ՍՊԸ   N1-01.02.2018     21 953 199

17      «Ինքնաթափ» ՍՊԸ       25.06.2014  19 297 200

18      «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ        N1-30.08.2018     15 801 400

19      «Քաջ-Տրանս» ՍՊԸ       11.02.2013  12 060 940

20      «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ       N1-01.06.2017     11 781 702

21      «Դանոյան Յուրա» ԱՁ 01.04.2018  7 407 000

22      «Գագիկ Երանոսյան» ԱՁ     10.10.2017  6 712 500

23      «Ավետիք Սարգսյան» ԱՁ     27.03.2015  3 469 534

24      «Բետպռո»  ՍՊԸ N1-01.07.2017                2 625 480

25      «Քեյ դի էյջ»  ՍՊԸ          N1-29.08.2018     2 554 000

26      «Պյոտր Բլոխին» ԱՁ    N1-02.08.2018     2 210 000

27      «Արարատ Թորոսյան» ԱՁ   21.10.2013  2 164 000

28      «Պատվական Ասոյան» ԱՁ   — 969 500

2 228 549 216

09.09.2019

Հարգանքով՝ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ»: