ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Հուլիսի 20-ին, ժամը 03։04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 9 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ  ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: