Արցախում կորոնավիրուսով 111 հիվանդ է ստացիոնար բուժում ստանում․ 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Երեկ, ուշ երեկոյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հերթական անգամ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։

Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ միասին քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան հանձնարարականներ։

Նախարար Հայրիյանը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին, ժամանակին պատվաստվել պաշտպանելով Ձեզ և Ձեր հարազատների առողջությունը»։