Վրաստանում 108 դպրոց և 687 անհատական ​​դասարան անցել են հեռավար ուսուցման. ԿԳ նախարարություն

Կրթության և գիտության  նախարարությունը տեղեկացնում է, որ ամբողջ երկրում 108 դպրոց և 687 անհատական ​​դասարան անցել են հեռավար ուսուցման, Ալիք Մեդիան: 

Ըստ ԿԳՆ-ի՝ Covid-19-ի տարածումը կանխելու համար դպրոցներում խստացվել է մոնիտորինգը։ 

«COVID-19-ի վերաբերյալ ուսուցիչների թեստավորումը դեռ ակտիվորեն շարունակվում է:  Դպրոցական անձնակազմը` ուսուցիչները, ամբողջ անձնակազմը՝ ինտենսիվորեն թեստավորվում են ՝ ինչպես PCR, այնպես էլ հակագենի արագ թեստերով», — ասված է կրթության նախարարության հաղորդագրությունում։ 

ԿԳՆ նաև հայտարարել է, որ COVID-19-ի հայտնաբերման դեպքում ներքին տարածումը կանխելու համար դպրոցները կգործեն առողջապահության ոլորտի մասնագետների առաջարկությամբ և առանձին դասարան կամ դպրոց անմիջապես կանցնի հեռավար ուսուցման: 

Նշենք նաև, որ անցած շաբաթվա տվյալներով ՝ վիրուս է հաստատվել ուսուցիչների 0.9%-ի և աշակերտների 0.6%-ի մոտ: 

Հատկանշական է, որ այս փուլում պատվաստվել է ուսուցիչների և դպրոցի վարչական անձնակազմի 69%-ը:   

Նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է արել ամբողջ դպրոցական համայնքին առավելագույնս հետևել առողջապահության ոլորտի առաջարկություններին և ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացում: