Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալվում: Այս մասին այսօր հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև նոյեմբեր մշակել մի նոր փաստաթուղթ, որը կստորագրվի վիլնյուսյան գագաթնաժողովում: «Ինչ վերաբերում է Վիլնյուսին, ապա ես շատ թերահավատ եմ, թե կկարողանանք մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ-որ բան հասցնել», – նշեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը, – «Խոսքը շատ լուրջ պարտավորություններով իրավական փաստաթղթի մասին է, այնպես որ ես հույս ունեմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կծառայի որպես այս գործընթացի մեկնարկ»:Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա երկու պայմանագիր չէ՝ բաղկացած Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրերից, սրանք մեկ ամբողջական պայմանագրի երկու բաղադրիչներն են, որոնց շուրջ իրենք բանակցել են հայ գործընկերների հետ միասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
14.09.2013
Ֆյուլե․ Վիլնյուսում Հայաստանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի

Ֆյուլե․ Վիլնյուսում Հայաստանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի