Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի, այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:
© Medialab.am