Ընտանիքով եղել ենք Սևանի «Բոհեմ» սրճարանում և այն ինձ հետաքրքիր էր. Նիկոլ Փաշինյանի գրառումը. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ընտանիքով եղել ենք Սևանի «Բոհեմ» սրճարանում եւ այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ:

Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան, և դա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ ստեղծագործական, ինտելեկտուալ միջավայրի փնտրտուքը մարդկանց մարզային բնակավայրերից անխուսափելիորեն բերում է Երևան: Կամ էլ՝ մղում մեկուսացման:

Իսկ Սեւանում «Բոհեմի» առկայությունը մարդկանց օգնում է մնալ իրենց ծննդավայրում եւ լինել հանրապետության ինտելեկտուալ կյանքի կենտրոնում՝ դառնալով այդպիսի կենտրոն:

Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու»: