«Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին, ժողովրդին զինողը հայ ժողովուրդն է»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին, ժողովրդին զինողը հայ ժողովուրդն է»՝ ի պատասխան Իլհամ Ալիեւի ուղերձում հնչեցված հարցին, թե «Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք»։

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ: Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: Որտեղի՞ց նրան այդքան զենք եւ տեխնիկա»,- ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: