Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնից հայտնում են, որ Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում:

Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել: Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: