Օտարերկրյա քաղաքացիների կողմից խախտումներ կատարելու դեպքում տուգանային միավորներ հաշվարկելու կարգը

Օտարերկրյա քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում վարում են տրանսպորտային միջոց և չունեն ՀՀ վարորդական վկայական, նրանց դեպքում տուգանքները կիրառվում են նույն սկազբունքով, ինչպես որ ՀՀ քաղաքացիների դեպքում է՝ վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում, սակայն կա մեկ տարբերություն, այն է՝ Կոնվենցիայի անդամ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման դեպքում վարորդական իրավունքը անձից վերցվում և հանձնվում է իր երկրին և տվյալ քաղաքացին իր երկիր վերադառնալու դեպքում պետք է հանձնի քննություն, որպեսզի ստանա նոր վարորդական վկայական, ինչպես օրինակ ՌԴ-ի քաղաքացիների դեպքում է:

Իսկ կոնվենցիայի անդամ երկիր չհանդիսացող քաղաքացիների վարորդական վկայականները չեն վերցվում նրանցից և իրենց երկիր վերադառնալու դեպքում նոր վարորդական վկայական ստանալու համար որևէ քննություն չեն հանձնում տվյալ անձինք: Կոնվենցիայի անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման դեպքում տրանսպորտային միջոցի վարման դեպքում ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Այս մասին տեղեկացնում է Վարորդի ընկեր հասարակական կազմակերպությունը։