Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, եթե պարետային ժամը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի երկու անգամ պատվաստվածներին, գրում է Ալիք Մեդիան։
«Այսօր մենք քննարկել ենք այդ թեման, որպեսզի խթանենք պատվաստման գործընթացը: Մենք արդեն ունենք 70 հազար երկու անգամ պատվաստված անձ և նրանց համար թեստավորումը պարտադիր չի լինի: Նույնը վերաբերում է պարետային ժամին, եթե որոշվի մեղմացնել արգելքը, ապա այն առաջին հերթին կլինի երկու անգամ պատվաստվածների համար», — հայտարարել է Գամկղրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն 7 ամիս է գործում է երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Սահմանափակումը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: