Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9 221 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 9 221-ով՝ մինչեւ 4 492 692: Մարտի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,21 տոկոսից փոքր-ինչ պակս:

Ներկայումս երկրում հիվանդ Է 286 799 մարդ: Բացի դրանից, կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 10 881-ով:

Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 109 281 մարդ, դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,5 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 393-ով՝ մեկ օր առաջվա 401-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել Է 96 612 հիվանդ, պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,15 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: