7 հասարակ հարց․ Լևոն Բարսեղյան

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

7 հասարակ հարց

Ասում եք՝ Պողպատե մանդա՞տ, լավ

1. Քաղաքական գնահատական պետության զավթման համակարգի մասին, ասեք՝ երբ եք անում: Կոնկրետ վերջնաժամկետ ասեք:

2. Իսկական անցումային արդարադատություն, այդ թվում՝ դատավորների, բարձրաստիճան դատախազների, քննիչների ոստիկանների, աած-ականների, հարկային-մաքսայինների քննազտում կամ վեթինգ, արագ կոշտ եւ որակով, ասեք՝ երբ եք անում, իսկական ոչ թե ջրալի քննազտում, հստակ ժամանակացույց եւ քայլերի շարք հրապարակեք: Բադասյանին ու Վարդանյային՝ երբ եք ասում, որ չխառնվեն էդ գործին:

3. Ապօրինի գույքի եւ այլ ակտիվների վերադարձ, ասեք՝ երբ եք հրապարակում մեղադրվող ակտիվների ցանկը, ե՞րբ եք ավարտում վերադարձը պետությանը:

4. Ապօրինի կուտակված հարստության, բիզնեսների, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի եւ սպասարկման սեւ փողերը ինչպես եք բացահայտում, բացատրեք, ճանապարհային քարտեզ տվեք, ե՞րբ եք տալիս:

5. Վերոհիշյալի շրջանակներում՝ ե՞րբ եք մեղադրանքներ ներկայացնում արդեն որոշ պատգամավորների ու չպատգամավորների, ասեք՝ ե՞րբ եք անում, շատ կոնկրետ ժամանակացույց է պետք:

6. Վերջին պատերազմը եւ պարտությունը քննող ԱՆԿԱԽ հանձնաժողով ե՞րբ եք ստեղծում ու լիազորում: Անկախ, այսինքն՝ դրանում խորհրդարանական իշխանության եւ ընդդիմության (մեղայասսու այդ բառի համար) ներկայացուցիչները պետք է լինեն ամենաշատը մեկ քառորդ: Ասեք՝ ե՞րբ եք ստեղծում այդ հանձնաժողովը կամ մարմինը:

7. Երկրի վնասատուների եւ գործակալների բացահայտում՝ լյուստրացիա, ե՞րբ եք անում, ե՞րբ եք սկսում եւ ե՞րբ եք ավարտում: Ու այսպիսի էլի մի 200 հարց ու գործ: (ասես դեժավյու է անտերը, 3 տարում տեսնես քանի հարյուր անգամ ենք խոսել ու գրել այս մասին): Բայց էդ 200 գործից էս յոթեը գոնե արվելու է՞, թե՞ ոչ: Նյարդերն անջատած, ճիչ ու կականն անտեսելով, անելու եք թե՞ չէ, հազար մարդ անցած ամսում հարցրել է միայն ինձ՝ անելու են թե՞ չեն անելու, պատասխան չեմ ունեցել:

Պողպատե մանդա՞տ: Տված է: Կախված վերոհիշյալի կատարման որակից այդ մանդատը կարող է վերջին անգամ տրված լինել: Զահլեքս գնաց, այ մարդ…. (Մնացածը հետո ավելի մանրամասն, սա տաք հետքերով)