Դուրս չգալ փողոց, չվտանգել կյանքը. Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել երկրորդ տեսաուղերձով

Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել երկրորդ տեսաուղերձով։

Նա կոչ է արել ժողովրդին կյանքը վտանգի չենթարկել եւ դուրս չգալ փողոց։
Նոր ուղերձը Սվետլանա Տիխանովսկայան կարդում եմ ձեռքին գտնվող թղթից։

Հիշեցնենք, որ երկրում նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց եւ պայքարում են արդարության համար՝ ընդդեմ երկու տասնամյակից ավել պաշտոնավարած Լուկաշենկոյին։

Ուժայինների հետ բախումների հետեւանքով կան զոհեր եւ բազում վիրավորներ։

Այսօր ավելի վաղ հայտարարվել է, որ Սվետլանա Տիխանովսկայան գտնվում է Լիտվայում։

Տիխանովսկայայի առաջին տեսաուղերձի ակնարկն արդեն մտահոգիչ էր։

«Ամենակարևորը մեր կյանքում երեխաներն են»,-ասել է նա։

Светлана Тихановская призвала белорусов не противостоять милиции

Светлана Тихановская записала еще одно видеообращение. Она призвала людей не выходить на площади, чтобы не подвергать свои жизни опасности.Новое обращение появилось в сторонних Telegram-каналах, но его нет на ее официальном канале, где выложено утреннее обращение об отъезде из Белоруссии. Новое обращение Тихановская читает с листа.

Posted by Forbes Russia on Tuesday, August 11, 2020