Ավստրալիան գնում է նոր խստացումների

Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների: Մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսուհետ Ավստրալիայում խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:

«Ես չեմ ուզում մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել մինչև մնացածը պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն այն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները», -ասել է Բերեջիկլյանը` ավելացնելով, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է: