Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է

Շուռնուխում բարերարների աջակցությամբ գիշերային լուսավորության խնդիրը լուծվել է: Այս մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից:

«Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:

Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են «ԼԵԴ» տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում»,- նշված է հաղորդագրությունում։