Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ծննդյան օրվա կապակցությամբ։

Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- ասված է Պուտինի շնորհավորական ուղերձում։