Ասկերանի բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել

Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել երեկ գիշերը:

«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: