Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ։ Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ օրինագիծը ներկայացրել է Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Սփելարը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել այս պատմական քայլին, որը կօգնի վերականգնել 106 տարի շարունակվող Հայոց ցեղասպանության անարդար ժխտողականությունը։

Աղբյուր՝ Factor.am