Ձեզ ստիպված լսում են 5000-ից ավել իրական բուժաշխատողներ, ովքեր ոչինչ չեն խնայել համավարակի դեմ պայքարում․ Փոխնախարարը՝ ընդդիմախոսներին

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»: Այդ որ իմպերատիվ հայտարարում եք, որ համավարակի դեմ պայքարը տապալված է, ինչ-ինչ քայլեր սխալ են արվել և այլն, իսկ ո՞ւր էիք այսքան ժամանակ, ինչո՞ւ չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին Ձեր գիգանտ մտքի թռիչքով, ինչու չէիք ՀՀ ին առաջնահերթ և ինչու նաև ոչ ՌԴ ին, ԱՄՆ ին և ԵՄ անդամ պետություններին օգնում Ձեր արհեստավարժ բովանդակային խորհուրդներով և այդ խորհուրդների համապատասխան հիմնավորումներով:

Քաղաքական շահարկումները ոչ պակաս նողկալի ու զազրելի են, ի դեպ: Ձեզ ստիպված տեսնում և լսում են 5000-ից ավել իրական բուժաշխատողներ և մասնագետներ, ովքեր ոչինչ չեն խնայել համավարակի դեմ պայքարում:

Չեն խնայել իրենք իրենց, իրենց կյանքը և ընտանիքները:

Ձեզ լսում են տասնյակ հազարից ավել հիվանդանոցներում բուժում ստացած և ապաքինված քաղաքացիներ, ովքեր տեսել են պետության և բժիշկների մատուցած ծառայությունների ծավալը և որակը:
Դուրս եկեք ինքնավարկաբեկման զուգահեռ «իրականությունից»»:

Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»: Այդ որ իմպերատիվ հայտարարում…

Posted by Արտյոմ Սմբատյան on Saturday, September 12, 2020