«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացել է ՀՀԿ-ականների վրա

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացել է ՀՀԿ-ականների վրա
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացել է ՀՀԿ-ականների վրա

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ` երեկոյան, կուսակցության գրասենյակ է գնացել ակնհայտ ցածր տրամադրությամբ: Նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ խիստ զայրացել է ոչ միայն ԲՀԿ-ի վրա` Գագիկ Ծառուկյանի գործելաոճը գնահատելով «վատ պահվածք», այլև ՀՀԿ-ականների վրա` ասելով որ իրենց գործունեության պատճառով որևէ մեկը չի ցանկանում համագործակցել ՀՀԿ-ի հետ:
 

Այնուհետև կուսակիցներին հայտնել է, որ որևէ մեկին թույլ չի տա իր հետ խոսել ուլտիմատումների լեզվով: «Միշտ էլ ՀՀԿ-ն եղել է գործընթացների միակ և առանցքային պատասխանատուն, և այս անգամ էլ մենք` որպես հաղթող ուժ, միայնակ ողջ պատասխանատվությունը մեզ վրա կվերցնենք: Ի՞նչէ եղել որ»,-ԳՄ անդամներին հայտնել է ՀՀԿ առաջնորդը` հավելելով որ համագործակցելու են ՕԵԿ-ի հետ: Կադրային հարցեր չեն քննարկվել, միայն հայտնի է, որ ԱԺ նախագահն ու վարչապետը լինելու են ՀՀԿ-ից: Վարչապետ կմնա Տիգրան Սարգսյանը:

 

Իրազեկ աղբյուրների պնդմամբ` հիմա Սերժ Սարգսյանի շրջապատը զբաղված է ԲՀԿ-ականներին «վերբովկա» անելով և ցանկանում է անել այնպես, որ ինչպես ժամանակին շատերը հանուն իրենց պաշտոնի դուրս եկան ՕԵԿ-ից, նույնը կատարվի նաև ԲՀԿ-ի հետ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, երեկ վստահեցրել է, որ ԲՀԿ-ական նախարարներից որևէ մեկը հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը:

© Medialab.am