Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին.Factor

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին է տեղեկացրել նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Գրում է Ռիա Նովոստին`վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։

«Թուրքիայի նախագահի խնդրանքով` Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին`նվիրված 2020թ․ նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի եռակողմ հայտարարության տարելիցին»,-ասվում է հայտարարության մեջ։