Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է արևմտյան լրատվամիջոցների այն հաղորդումները, թե երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է 30 հազար մարդ՝ այդ պնդումներն անվանելով «սուտ՝ Հիտլերի ոճով»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Մեծ սուտ՝ Հիտլերի ոճով։ Մի՞թե նրանք իսկապես ծրագրում էին այդքան մարդկանց սպանել Իրանի փողոցներում։ Սակայն նրանց դա չհաջողվեց, և այժմ նրանք փորձում են այդ ամենը կեղծել զանգվածային լրատվամիջոցների միջոցով։ Իրապես դաժան է»,- գրել է Բաղային։
Հունվարի 23-ին Իրանի իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3117 մարդ, որոնց թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցներ։



















