Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները

Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի նշան համերաշխության Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։