Համաներման հարցը կքննարկվի հոկտեմբերի 31-ին՝ ԱԺ արտահերթ նիստում

Համաներման հարցը կքննարկվի հոկտեմբերի 31-ին՝ ԱԺ արտահերթ նիստում
Համաներման հարցը կքննարկվի հոկտեմբերի 31-ին՝ ԱԺ արտահերթ նիստում

Համաներման մասին նախագիծը քննարկելու համար կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:

Այդ մասին որոշումը գործադիրն ընդունեց այսօր՝ կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ կառավարությունը հոկտեմբերի սկզբին հանդես է եկել համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ»: