ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների ընթացքը՝ ժամը 17:00-ի դրությամբ


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:

Ըստ այդմ, ժամը 17:00-ի դրությամբ ամենաշատ ակտիվությունը գրանցվել է Կապանում: Արդյունքները հետևյալն են.

  • Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը:
  • Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը:
  • Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը:
  • Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը:
  • Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:

Հիշեցնենք, որ այսօր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին, ևս մեկ փուլ էլ սպասվում է դեկտեմբերի 5-ին:

ՏԻՄ ընտրությունները հիմնականում խոշորացվող համայնքներում են. Հայաստանի 441 համայնքներ միավորվելով՝ դառնում են 38-ը: Ընդհանուր Հայաստանում ձևավորվում է 79 համայնք։