Եթե ես մեղք ունեմ հուսախաբության, հուսալքության մեջ, հերթական անգամ ներողություն եմ խնդրում. Րաֆֆի Հովհանիսյան

Եթե ես մեղք ունեմ հուսախաբության, հուսալքության մեջ, հերթական անգամ ներողություն եմ խնդրում. Րաֆֆի Հովհանիսյան
Եթե ես մեղք ունեմ հուսախաբության, հուսալքության մեջ, հերթական անգամ ներողություն եմ խնդրում. Րաֆֆի Հովհանիսյան

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ եռյակի նախաձեռնած երթին այսօր եռյակի լիդերներից մասնակցում է միայն Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախքան երթի մեկնարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրուցում Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարեց, որ նրանք պետք է տղամարդկություն ունենան և հարթակին հայտարարեն, որ պահանջում են […]

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ եռյակի նախաձեռնած երթին այսօր եռյակի լիդերներից մասնակցում է միայն Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախքան երթի մեկնարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրուցում Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարեց, որ նրանք պետք է տղամարդկություն ունենան և հարթակին հայտարարեն, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել էր, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը մասնավոր զրույցներում խոսել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այդ պահանջը հրապարակ չի գալիս, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պատասխանեց. «Ինչ որ մասնավորաբար ասել է, պիտի հրապարակվի: Մարդիկ պիտի ունենան այդ տղամարդկությունը, շիտակությունը, ասելու, որ՝ մենք դա ասել ենք: Իսկ բոլորն ասել են, ասել են ոչ թե Սերժի դեմ, կամ Ռոբերտի դեմ, այլ ասել են Հայաստանի համար: Դե հիմա Հայաստանի համար պայքար է, բոլորս ներկա ենք, թող իրենք ներկա լինեն վաղը»:

«Ես անձամբ կսպասեմ և կպայքարեմ ձեզ հետ միասին, մինչև կունենանք սահմանադրական և իրավական Հայաստան: Կարծում եմ, որ պետք է հայ քաղաքացին ինքը տիրանա հրապարակին, իր ապագային: Եթե ես մեղք ունեմ իր հուսախաբության, հուսալքության մեջ, հերթական անգամ ներողություն եմ խնդրում: Բայց իմ ներողությունը հերիք չէ, այս հարթակը հաջորդ անգամ պետք է լիքը լինի՝ քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, շարքային քաղաքացիներ: Եվ ով բացակա է, թող Համո Սահյան այլևս չմեջբերի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

lragir.am