Պետք է շատ վառ երևակայություն ունենալ, որ վարչապետի արձանագրումների մեջ խուճապի մատնվելու երանգներ ու առիթ տեսնել․ Սուրեն Սահակյան

Քաղաքացու որոշում կուսակցության Գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջերս մի անեկդոտ էր շրջանառվում, թե առաջնագծից զանգած զինվորը, լսելով, թե թիկունքում ինչ են խոսում առաջնագծից, պատասխանել էր, թե․ «Էդ ինչ վախենալու ա թիկունքում, ուզում ե՞ք՝ եկեք առաջնագիծ, էստեղ ավելի հանգիստ ա»։ Հիմա լրիվ վարչապետի ելույթն ա։ Հերթական անգամ անհանգստության մեծ ալիք կա։ Ընդհանրապես, մեզ մոտ կարծես խիստ անհանգստանալու ծրագիր ա դրված հոգու խորքում։

Իսկ ի՞նչ ասաց վարչապետը։

1. Նախ, եթե Ադրբեջանը կարող ա անջատել ինտերնետը, արգելափակել սոցիալական ցանցերը, ԶԼՄ-ներին տալ իրավիճակի ոչ ամբողջական նկարագրություն, հանրությանը սնել իրականությունից կտրված պատկերներով ու մոլորեցնել, ապա Հայաստանում նույնը դժվար ա անել։ Ժողովուրդն իրավունք ունի իմանալ այն ամենը, ինչ տեղի ա ունենում ռազմաճակատում։ Դրա համար ողջունելի ա, որ մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը առանց որևէ բան թաքցնելու ներկայացնում ա ամբողջ իրականությունը։ Ռազմա-քաղաքական ղեկավարությունը այլ ճանապարհ չունի, քանի որ այլ պարագայում կսնի խուճապի, անհիմն ենթադրությունների ու դավադրությունների տեսության գիրկն ընկնելուն հակված մարդկանց երևակայությունը։

2. Արցախի խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները հանգել էին մի կետի, որտեղ Հայաստանը պարտավորություն ուներ վերադարձնել ԼՂԻՄ-ի շուրջ ազատագրված 5 շրջանները ու նստել բանակցելու, թե երբ կհանձնի մնացած երկուսը։ Դրանից հետո կորոշվեր, թե Արցախը Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակ կունենար։ Եվ Փաշինյանի կառավարությունն անընդունելի ա համարել իրերի էդ դրությունը։ Փաշինյանի, նրա կառավարության ու կառավարող ուժի էդ դիրքորոշումը, ըստ էության, հայ ժողովրդի մեծամասնության կարծիքի արտացոլումն ա եղել։ Սրանով նաև ի չիք են դառնում Փաշինյանի «հող հանձնելու» մասին նախկին քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների պնդումներն ու «զգուշացումները»։ Շեղվեմ հիմնական ասելիքից ու արձանագրեմ, որ դա առավել ևս դատապարտելի ա էն դեպքում, երբ դու գիտես՝ ինչ ժառանգություն ես թողել բանակցության սեղանին։ Ակնհայտ ա, որ էստեղ «դատապարտելի» որակումը խիստ պոլիտ-կոռեկտ ա, էն էլ հաշվի առնելով պատերազմական դրությունն ու համերաշխության մթնոլորտի ապահովման հրամայականը։

3. Մարտերը ծանր են։ Մենք դիմակայում ենք տեխնիկական հագեցվածությամբ ու մարդուժով մեզ գերազանցող հակառակորդի (Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների եռամիասնության) և դա մեր մոտ հերոսաբար ու լավ ա ստացվում։ Դա հաջողվում ա շատ ծանր գին վճարելով՝ հերոսաբար կռվող ժողովրդի արյան գնով։ Փաշինյանը հայտնեց, որ դիմակայելու ենք մինչև վերջ ու վերջ ասելով նկատի ունի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Արցախի ու Հայաստանի ազատ ու երջանիկ ապրելու իրավունքի իրացումը։ Սա նաև նշանակում ա, որ մեզ պարտադրվող «փոխզիջումների» վաղեմության ժամկետն արդեն վաղուց անցել ա։ Քանի որ թշնամին հենց այնպես չի նահանջելու, ապա դա տեղի ա ունենալու նրան պարտադրելու, վճռական հարվածով կանգնեցնելու, հաղթելու միջոցով։ Էս գործում անելիք ունենք բոլորս՝ ամեն մեկս մեր ուժերի ներածի ու չներածի չափով։ Պետք ա շատ վառ երևակայություն ունենալ, որ էս արձանագրումների մեջ խուճապի մատնվելու երանգներ ու առիթ տեսնել։ Էդ առումով, ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը բավականին «ձիգ» ա ու դա, մեր մեջ ասած, բավականին ոգևորում ա։ Մենք պետք ա վանենք, թեկուզ «վիրահատական» միջամտությամբ մեզնից հեռացնենք կասկածի որդը։ Մենք պե՛տք ա արժանի լինենք իրենց կյանքը զոհած զինվորների վառ հիշատակին՝ ապացուցելով, որ նրանց պայքարը, նրանց բարձրացրած դրոշն ունակ ենք նպատակակետին հասցնել։ Այլ տարբերակ չունենք ու պե՛տք ա հաղթենք։ Ես նաև ուզում եմ զգուշավոր լավատեսությամբ ասել, որ դա դժվար թե մեզնից շատ երկար ժամանակ պահանջի։ Պետք ա աշխատել, աշխատել, աշխատել ու առաջնագծից սպասել լավ լուրերի։ Դրանք, անկասկած, լինելու են։

Վերջերս մի անեկդոտ էր շրջանառվում, թե առաջնագծից զանգած զինվորը, լսելով, թե թիկունքում ինչ են խոսում առաջնագծից,…

Posted by Suren Sahakyan on Wednesday, October 14, 2020