Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութի հարցով Facebook-ի վերահսկիչ խորհուրդը որոշում է կայացրել․ Factor

Facebook-ի վերահսկիչ խորհուրդն ուժի մեջ է թողել «Հայ ռազմագերիների տեսագրության» գործով Meta-ի որոշումը։ Այն թույլ է տալիս պահպանել հրապարակումը Facebook-ում՝ «նշել որպես անհանգստություն պատճառող» նախազգուշացնող էկրանով: 2022 թվականի հոկտեմբերին Facebook-ի օգտատերերից մեկն էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գերեվարումը։

Տեսանյութում կարելի էր տեսնել հայ զինվորների դեմքերը։ Facebook-ը խնդրահարույց էր համարել այդ տեսանյութը, քանի որ Meta-ի չափանիշներն արգելում են ցուցադրել ռազմագերիների դեմքերը կամ նրանց գտնվելու վայրը։ 

Ընկերությունը դեպքն ուղղորդել էր Facebook-ի Վերաքննիչ խորհրդին՝ պարզելու ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ռազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածման կարևորության և ռազմագերիների ինքնությունը չբացահայտելու կարևորության միջև բալանսը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.