Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել.զգացվել է նաև ՀՀ երեք մարզերում.ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։