Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է:

Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն