Թռչեի մտքով տուն. Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկների նվերը․ Տեսանյութ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը` մաղթելով առողջություն և բազում հաջողություններ: Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար:

Մնացեք տանը, դիմացեք…