Աթարով են ջեռուցում տները

Աթարով են ջեռուցում տները
Աթարով են ջեռուցում տները

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում տեղաբնակները շարունակում են աթարով ջեռուցել տները: Գյուղի մոտակայքում վառելափայտ չկա, իսկ գյուղացիներից ոչ բոլորն են ի վիճակի փայտ գնելու, ովքեր էլ հնարավորություն ունեն՝ ձմռան պաշարը Քաշաթաղից են բերում` 1 խ.մ-ի դիմաց 15 հազար դրամ վճարելով:

«Գյուղացուն էդքան փող որտեղի՞ց, որ կարողանա ամբողջ ձմեռվա փայտը էդ թանկ գներով առնի: Ստիպված գոմաղբով ենք տաքացնում տները հիմնականում, թափուկ հավաքելու հնարավորություն էլ չունենք մոտակայքում: Մի քանի մետր փայտ էլ գնում ենք, որ աթարի հետ զուգահեռ վառենք եւ ձմեռը դուրս բերենք` չմրսենք հիվանդանանք», – ասում են Գորիսի Խոզնավար գյուղի բնակիչները: Կարդալ ավելին