ԱՀ ՏԿԵ նախարարության պարզաբանումը՝ 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը՝ ն 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին․

«Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում:

Եթե հաշվառված է, ապա հայտը լրացվում է որպես ստանդարտ դիմում, իսկ եթե ոչ՝ պարտադիր դիմում-բողոք:

Մանրամասները ներկայացվում են ստորև։

«Քաղաքացին դեռևս չի օգտվել աջակցությունից մի քանի պատճառով.

Եթե անչափահաս երեխաների ծնողները շահառու են, իսկ երեխաները դեռևս չեն օգտվել ծրագրից, ապա պետք է ուղղակի ռեգիստրում հաշվառել երեխաներին ու տեղեկանքը ներկայացնել համայնքի ղեկավարին, ով էլ իր հերթին պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ):

Եթե չափահաս կամ անչափահաս քաղաքացին չի օգտվել ծրագրից, քանի որ համայնքի ղեկավարը իրեն ցանկում չի ներառել, ապա անհրաժեշտ է մինչև հունվարի 27-ը ներառյալ անձը հաստատող փաստաթղթերը անպայման համայնքի ղեկավարի միջոցով ներկայացնել ՏԿԵ նախարարություն(Թումանյան 50, III հարկ) : Համայնքի ղեկավարը բացատրագիր է ներկայացնում, թե ինչ պատճառով չի ներառվել այդ անձը ու դրանից հետո միայն այդ անձինք ներառվում են շահառուների ցանկում:

Եթե քաղաքացին հանվել է պոտենցիալ շահառուների ցանկից, ու տվյալ անձը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա անհրաժեշտ է գրավոր դիմում-բողոք ներկայացնել ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ) :

Եթե քաղաքացին ծրագրերի շահառու համայնքներում չունի հաշվառում, բայց փաստացի բնակիչ է այդ համայնքում առնվազն վերջին երեք ամիսը՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ապա անհրաժեշտ է ստորև ներկայացված հղումներով մուտք գործել և պարտադիր դիմում-բողոք ներկայացնել, որպեսզի կարողանա ներառվել շահառուների ցանկում: Պոտենցիալ շահառուների ցանկը արդեն ՏԿԵ նախարարություն է ներկայացվել համայնքի ղեկավարի կողմից:

300 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝

250 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝

Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների ներկայացրած դիմում-բողոքները այժմ դիտարկման փուլում են»։