Մատաղիս-Թալիշ ուղղությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. ՊԲ

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 12-ին շարունակվել են հյուսիսարևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղությամբ:

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ավելի քան 1634 աճյուն: 

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։