«Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործին եւ ԱԱԾ կողմից երեկ հրապարակված սկանդալային տեսանյութին անրդրադառնալով Արմեն Աշոտյանը նշել է, որ եթե «ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»։

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»,-նշել է Արմեն Աշոտյանը։

MediaLab.am