«Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի վճռորոշ պահում է». Բլինքեն

«Ազատություն». Ուկրաինան Ռուսաստանի հետ իր պատերազմում «վճռորոշ պահում է» և արևմտյան ավելի շատ օգնության հրատապ կարիք ունի, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը` դժգոհելով Կոնգրեսում Ուկրաինային բազմամիլիոնանոց օգնության փաթեթի հաստատումը ձգձգելու կապակցությամբ:

Ֆրանսիա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Էնթոնի Բլինքենը «բացարձակապես էական» է համարել Ուկրաինային պաշտպանվելու համար անհրաժեշտ մատակարարումները շարունակելը` հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմամթերքին և հակաօդային պաշտպանությանը: Ավելին՝ սկզբնաղբյուրում