Գերմանիան կշարունակի ակտիվորեն աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը. Անգելա Մերկելը՝ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։

COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։ Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։

Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»։