«Հիշե՛ք, տանը սպասում են ձեզ». պարեկներն ու փրկարար ծառայողները հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Պարեկներ՝ ոստիկանության սերժանտ Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Զիրոյանը, փրկարար ծառայողներ՝ ենթասպա Հայրապետյանը, սերժանտներ՝ Գևորգյանը և Անդրեասյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ են անում ավտոմեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Նշենք, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն։  Մի՛ վտանգեք ձեր և ուրիշների կյանքը։ Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են», – ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։