Աշոցքի և Ախուրյանի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է, աշխատում է 14 միավոր տեխնիկա

Մարտի 8-ի ժամը 9.30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն։ Աշոցքի (Ցողամարգ – Վարդաղբյուր) և Ախուրյանի (Ջաջուռի լեռնանցք) ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աշոցքի, Ամասիայի, Անի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Մարտի 8-ի ժամը 9.30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն։ …

Posted by ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ on Sunday, March 7, 2021