Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․Ավինյան

Մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու. պետությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձագելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար  պետք է ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանում: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու: »,-ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։